«Օրանժ Արմենիա» ընկերությունը, որը Հայաստանում Apple ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչն է, այսօր` նոյեմբերի 11-ին, Երեւանի իր խանութում ներկայացրել է iPhone 4S-ը:

«Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշել է, որ Հայաստանում iPhone 4S-ի վաճառքը մեկնարկի համար խորհրդանշական օր է ընտրվել` 11.11.11-ին:  

Նշենք, որ iPhone 4S-ի վաճառքն աշխարհում սկսվել է հոկտեմբերի 14-ին, ԱՄՆ-ում: Այն ներկայումս վաճառվում է աշխարհի 29 երկրներում, սակայն մինչեւ տարեվերջ այդպիսի երկրների թիվը կհասնի 70-ի: