Թուրքիայում` Վանում, նոյեմբերի 9-ին, ժամը 23:23-ին տեղի ունեցած 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի:

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը, հաղորդում են, որ փլատակների տակից դուրս են բերվել 30 մարդ:

Ընդհանուր առմամբ, Վանում ստորգետնյա ցնցումների արդյունքում քանդվել է 25 շինություն, այդ թվում Բայրամ եւ Ասլան հյուրանոցները, որտեղ գտնվել են Կարմիր մահիկի լրագրողները եւ ներկայացուցիչները: Նշվում է, որ փլատակների տակ մնացել են հարյուր մարդ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին դարձյալ Վանի նահանգում տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել էր  604, վիրավորվել ավելի քան  4 հազար մարդ: