Ռուսաստանը մտադիր է արտաքսել Տաջիկստանի 300 քաղաքացու: «Պոլիտ.ռու»-ն հաղորդում է, որ ներկայումս նրանք գտնվում են օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված ժամանակավոր կացարաններում: Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության քարտուղար Զալինա Կոռնիլովան «Ինտերֆաքսին» հայտնել է, որ նրանց հեռացման համար անհրաժեշտ է լուծել տեխնիկական բնույթի մի շարք հարցեր:
Նշենք, որ ապօրինաբար ՌԴ-ում գտնվող տաջիկների շրջակալումն սկսվել է Մոսկվայում, նոյեմբերի 10-ին: Ռուսական դիվանագիտական օղակներում գտնվող աղբյուրը հայտնել է, որ այդ գործողությունները Ռուսաստանի պատասխանն են Տաջիկստանի դատարանի կողմից ռուս օդաչու Վլադիմիր Սադովնիչեւի դեմ կայացված դատավճռին: Նրան դատապարտել են 8,5 տարվա ազատազրկման` օդանավերի շարժամասերի մաքսանենգության եւ սահմանի ապօրինի խախտման համար:




























