Թուրքիայի Ադանա նահանգի ձկնորսները պնդել են, թե ծովափին ձկնորսական ցանցի մեջ է հայտնվել անօդաչու թռչող սարք, որը հավանաբար Իսրայելին պատկանող Heron է։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հաստատել են նաեւ ափում պարեկությունա նող անվտանգության ուժերը՝ շեշտելով, որ գտնված թռչող սարքը ուղարկվել է Անկարա։
Հիշյալ շրջանի քայմաքամ Մուսթաֆա Քըլըչը պնդել է, թե իրեն ոչ մի տեղեկություն չի հասել, թե իրենց շրջանում անօդաչու որեւէ սարք է գտնվել։


























