Ապրիլի 5-ին հանրապետության որոշ մասերում սպասվում են կարճատեւ անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ։ Իսկ ուրբաթ կսկսվի օդի ջերմաստիճանի զգալի իջեցում։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են կարճատեւ անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +23+25։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+19,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +14+19, 

Լոռիում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+16,

Տավուշում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+19,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+6+9, ցերեկը՝ +19+24,

Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +25+27, 

Արմավիրում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +25+27, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +24+27,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +26+29,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+22։