Այսօր` նոյեմբերի 11-ին, ժամը 19:50-ի դրությամբ, տեղացած առատ ձյան ու ձնաբքի պատճառով,  փակվել է Սելիմի լեռնանցքը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 11-ի ժամը 20.00-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհները անցանելի են: