Կապիտուլյացիայից հետո ասել եմ՝ առանց միջնորդների բանակցությունները շատ վատ տեղ են տանելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իմ կարծիքով՝ ստեղծվել էր բանակցային մի խումբ, որը նախատեսված էր, և այդ խմբի ստեղծումը հետևեց նոյեմբերի 9-ի փաստաթղթին, դրանից հետո մեր երկրի վաստակաշատ նախկին պաշտոնյաներից մեկը շատ հանգամանորեն ներկայացրեց, թե ինչպիսին է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը սահմանագծման ու սահմանազատման գործընթացում։ Ուղղակի պետք էր այդպես շարժվել, կապիտուլյացիայից հետո ակնհայտ էր, որ առանց միջնորդների բանակցությունները շատ վատ տեղ են տանելու։ Միջնորդները նրա համար են, որպեսզի կարողանան երաշխավորել բանակցությունների նորմալ ընթացքը։ Եթե չկարողանան, ապա նրանց կարելի է մեղադրել»,- նշեց երրորդ նախագահը։

Լրագրողի այն հիշեցմանը, որ օրինակ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի միջնորդ երկիրը չկարողացավ երաշխավորել բանակցությունների նորմալ ընթացքը, Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Վստա՞հ եք, որ Ադրբեջանը և Ռուսաստանը չեն պահպանել»։