Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից 30 կմ հեռավորության վրա ժամեր շարունակ շարունակվում են համառ մարտեր մղվել Լիբիայի Ազգային անցումային խորհրդի խմբավորումների միջեւ, որոնք վերջերս միասին չեզոքացրել են լիբիացի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին:

NEWSru.com-ը հաղորդում է, որ պայքարը մղվում է հատուկ նշանակության ջոկատի 32-րդ զորավարժական բազայի համար, որը ղեկավարում էր սպանված Քադաֆիի որդի Համիսը: Մարտի դաշտում օգտագործել են ծանր հրետանի, խոշոր տրամաչափի գնդացիրներ: Տեղաբնիկները սարսափած լքում են իրենց տները:

Լիբիացի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին լիբիական Սիրտ քաղաքի մերձակայքում: