Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին մտադիր է ապաստան տրամադրել լիբիացի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի կնոջը եւ դստերը:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչոլով քրդական «Նալա» հեռուստաալիքը, հաղորդում է, որ Թալաբանին մտադիր է «ի նշան երախտագիտության այն օգնության համար, որ անցյալում Քադաֆին ցուցաբերում էր քրդերի հանդեպ», թույլ տալ նրա ընտանիքին ապրել Իրաքյան Քուրդիստանում:
Ներկայումս Մուամար Քադաֆիի կինը եւ դուստրը գտնվում են Ալժիրում:


























