Թուրքիայում այսօր, նոյեմբերի 11-ին,  հինգ անհայտ անձինք զավթել են  Ստամբուլից Իզմիթ ուղեւորվող լաստանավը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», նավի վրա առնվազն  23 մարդ է գտնվում:

Նշվում է, որ  նավը զավթիչների ամբողջական վերահսկողության ներքո է: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: Մինչ այժմ զավթիչները դեռ ոչ մի պահանջ չեն ներկայացրել: