Սուդանը զորքեր է կենտրոնացնում Հարավային Սուդանի սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը»,  ամերիկյան Enough project ոչ կառավարական կազմակերպության արբանյակային լուսնակարներում տեսանելի է, թե ինչպես է հարվային հարեւանի սահմանի մոտ բանակային  ոչ փոքր կոնտինգենտ կենտրոնանում:

Այս ամենը հարուցում է փորձագետների անհանգստությունը, քանի որ այսօր` նոյեմբերի 11 -ին  ռմբահարվել է Հարավային Սուդանում փախստականների ճամբարը, որտեղ մոտ  15 հազ. փախստական է բնակվում: Զոհվել է առնվազն 12 մարդ, եւս  20-ը վիրավորվել է:

ԱՄՆ-ում Սուդանի գործողությունները խիստ  քննադատության են ենթարկվել: Ըստ  Associated Press-ի` Սպիտակ տունը պահանջել է  մեղավորներին պատասխանատվության  ենթարկել: