Մեքսիկայի կենտրոնական մասում նոյեմբերի 11 –ին աղետի է ենթարկվել ուղղաթիռը, որում գտնվել է Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բլեյք Մորան, ինչպես նաեւ փոխնախարար Ֆելիպե Սամորան եւ հասարակայնության հետ կապերի համակարգող Խոսե Ալֆրեդո Գարսիան:
Ինչպես փոխանցում է Lenta.ru –ն` հղում կատարելով մեքսիկական El Universal պարբերականին, ՆԳ 45-ամյա նախարարի վիճակի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: Աղետի պատճառների մասին եւս տեղեկություններ չկան:

























