Վաշինգտոնում` Սպիտակ տան շրջակայքում, հետապնդում եւ կրակոցներ են տեղի ունեցել: Ոստիկանները նկատել են բարձր արագությամբ ընթացող երկու ավտոմեքենա, որոնց ուղեւերները կրակում էին միմյանց վրա:
Սկսել է հետապնդումը:Ոստիկանները բռնել են մեքենաներից մեկը, որում հայտնաբերվել է AK-4 ատրճանակ: Վարորդին հաջողվել է փախչել: Սպիտակ տան շրջանում փողոցների մի մասը շրջափակված է...ԱՄՆ նախագահը պատահարի պահին Վաշինգտոնում չի եղել, հստակեցնում է ABC7 հեռուստաալիքը: Նա մեկնում է Հոնոլուլու` Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին մասնակցելու, եւ Սպիտակ տուն կվերադառնա միայն նոյեմբերի 20-ին:




























