Արեւմուտքի հետ ՀՀ հարաբերությունների սերտացման հետ կապված որեւէ բացասական արձագանք Իրանից չենք լսել: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝պատասխանելով այն հարցին, թեՀՀ-ն կարողանում է բացատրել, որ Արեւմուտքի հետ հարաբերությունների սերտացման մեջ հակաիրանական որեւէ բաղադրիչ չկա:
«Մենք իսկապես շատ լավ, բարեկամական հարաբերություններ ունենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք գրեթե բոլոր ոլորտների հետ ունենք արդյունավետ երկխոսություն, նշտական կապի մեջ ենք եւ թյուրըմռնում չկա: Ապրիլի 5-ի հանդիպման հետ կապված որեւէ բացասական արձագանք Իրանից չենք լսել»,-ասաց նա:





























