Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի օրը հայտարարել է, որ ավարտվել են «ցանկացած սցենարի» նախապատրաստական ​​աշխատանքները, որը կարող է զարգանալ  հակառակորդ Իրանի հետ հարաբերություններում։

Գալանտը հայտարարություն է արել բարձրաստիճան զինվորականների հետ «օպերատիվ իրավիճակի գնահատումից» հետո, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

«Ավարտելով գնահատականը՝  նախարար Գալանտն ընդգծել է, որ պաշտպանության նախարարությունն ավարտել է հնարավոր ցանկացած սցենարի դեպքում  Իրանի դեմ պատասխան միջոցառումների նախապատրաստական ​​աշխատանքները», - ասվում է հայտարարության մեջ:

Իրանն ավելի վաղ խոստացել էր, որ Դամասկոսում իր հյուպատոսության վրա իսրայելական հարձակումը, որի հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ 7 իրանցի ռազմական խորհրդական, անպատասխան չի մնա։