Իրանի Թեհրանի նահանգի վարչակազմի ներկայացուցիչ Էհսան Հեյդարին հայտարարել է, որ օրինական ներգաղթյալները անձի հաստատման  «խելացի» վկայականներ կստանան, գրում է Mehr-ը։

Միաժամանակ Հեյդարին ընդգծել է, որ անօրինական ներգաղթյալներին ոչ մի ծառայություն չի մատուցվի, և նրանք պետք է վերադառնան իրենց երկրները։

Նա հավելել է, որ շուրջ 170 հազար ներգաղթյալ ուսանողներ իրենց ուսումը շարունակում են Թեհրանի նահանգում։