Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում առաջին օգնություն ցուցաբերելու դասընթացներ է անցկացնում:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ընկերությունից, արդեն դասընթացներ են անցկացվել Բերդում եւ Կոթիում, ծրագրվում է անցկացնել Վազաշենում եւ Կապանում:
Ընկերությունը տարեկան անցկացնում է 6 դասընթաց, դրանց մասնակցում է 72 մարդ: Այս տարի կլինի 5 դասընթաց` հաշվի առնելով, որ Վազաշենում եւ Կապանում խմբերում եղել է 18-ական մասնակից: Դասընթացներն անվճար են: Սահմանամերձ շրջաններում նման դասընթաց անցկացվում է արդեն մի քանի տարի:




























