Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 160 անգամ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները «СВД», «Սեւ նետ», «ПК» եւ «ДШК» տիպի   գնդացիրներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: