«Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը, որի ընթացքում 2012թ. թվականի ընտրություններին նախագահի թեկնածու կառաջադրեն Վլադիմիր Պուտինին, տեղի կունենա նոյեմբերի 27-ին Լուժնիկում: Այս մասին հաղորդել է կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի ղեկավար Անդրեյ Վորոբյովը:

Նա հայտնել է, որ համագումարի հիմնական հարցը նախագահի թեկնածուի առաջադրումն է, իսկ ինչ վերաբերում է մնացած հարցերին, դրանք կարող են լինել թեկնածուի առաջադրման հարցերը կարգավորող օրենսդրության շրջանակներում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ Վորոբյովի` համագումարին կմասնակցի 11 հազար մարդ, հավատարմագրվել են 850 լրատվամիջոցներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Եդինայա Ռոսիայի» սեպտեմբերի 24-ի համագումարում նախագահ Դմիտրի Մեդվեդեվը, ով ՌԴ օրենսդիր մարմնի ընտրություններին գլխավորելու է կուսակցության ցուցակը, առաջարկել է ՌԴ վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Վլադիմիր Պուտինի թեկնածությունը 2012թ. նախագահական ընտրություններում: