Աֆղանստանի արեւմուտքում խոշոր ավտոճանապարհային պատահարի արդյունքում զոհվել է 17, վիրավորվել 10 մարդ:

Ինչպես հաղորդել է տեղական իշխանություն ներկայացուցիչը, արեւմտյան Հերատ նահանգից հարավային Գելմենդ նահանգ ուղեւորվող ավտոբուսը բախվել է բեռնատարին, որից հետո շրջվել է:

Ըստ տեղական ոստիկանության` վթարի պատճառը ավտոբուսի վարորդի անուշադրությունն է եւ արագության գերազանցումը, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: