Ապրիլի 10-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ։ Հարավային քամին ամպրոպի ժամանակ կսաստկանա՝ 16-20 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Գյումրիում գիշերը՝ +3+6, ցերեկը՝– +8+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+11,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+8+10, ցերեկը՝ +14+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10,
Լոռիում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+10,
Տավուշում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+10,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+8+10, ցերեկը՝ +13+18,
Արարատում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +18+20,
Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +17+19,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+9+11, ցերեկը՝ +17+19,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +10+13։





























