Հարցերը դեռ քննարկման փուլում են, որոշում դեռ չկա. Սահմանազատման հատվածները, այն կարևորագույն սկզբունքները՝ անվտանգության, սոցիալ-կենցաղային և իրավական, մինչև վերջնական որոշում չլինի այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չենք կարող: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հարցին՝ Ադրբեջանն ի՞նչ տրածք է պատրաստ վերադարձնել, նա պատասխանեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ դեռեւս կոնսենսուս չկա վերջնական:
Սահմանազատումն այդ հատվածից (Տավուշից-խմբ) սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի»,- նշեց նա:
Մհեր Գրիգորյանը հավելեց, որ բազմաթիվ հարցեր քննարկվում են, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ ընկալումները նույնատիպ են, բայց կան հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա:











