Լուսաջուրի հանքավայրի (Մեղրաձորի հանքավայրի տարածք) յուրացման նպատակով  2012թ-ին կներդրվի 5 – 7 մլն դոլար: Այդ մասին  NEWS.am –ի թղթակցին ասել է հանքի շահագործման լիզենցիա ունեցող «Անկարատ» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը:Նրա խոսքով` մոտ ժամանակներս  ծրագրվում է ընտրել հանքավայրը կառավարող ընկերությանը:

Հաջորդ տարի ընկերությունը նախատեսում է ակտիվացնել լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատանքը: Քննարկվում է նաեւ ազնիվ մետաղների  զտման ցիկլի նեդրման հնարավորությունը: «Առանց զտման օղակի` արտադրության եկամտաբերությունը կնվազի 30 – 40%-ով», –նշեց Արզաքանցյանը: