Եթե Հարավային Կովկասի երկրները Ռուսաստանի կողմից վտանգ չզգային, բոլորը ՆԱՏՕ մտնելու ուղին կընտրեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է վրացի փորձագետ, քաղաքագետ Զուրաբ Աբաշիձեն: Ըստ նրա` Վրաստանը բացահայտ խաղադրույք է կատարում Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի օգտին, մասնավորապես` Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների առանձնահատկությունից ելնելով:
«Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, այս երկրները սթափ գնահատում են իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը նրանց թույլ չի տալիս վարվել այնպես, ինչպես դա արեց հարեւան Վրաստանը», - ընդգծել է քաղաքագետը:

























