Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնության մրցումների երկրորդ օրը Հայաստանի հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ 100 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը գրավել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Նոյեմբերի 13-ին մրցագորգ դուրս կգան Մարտին Միրզոյանը՝ 62 կգ ք/կ,     Մավրիկ Նասիբյանը՝ 82 կգ ք/կ  (մարզական սամբո) եւ Մուշեղ Հակոբյանը՝ 52 կգ ք/կ,Վաչիկ Վարդանյանը՝ 68 կգ ք/կ   (մարտական սամբո):