Հայաստանի տարածքում ժամը 18-ի դրությամբ դժվարանցանելի է դարձել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 82-84 կմ-ը (Տիգրանաշեն գյուղի մոտ), ինչի հետեւանքով առաջացել է խցանում: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձնաբքի հետեւանքով խցանման մեջ է մնացել 30 ավտոմեքենա:
Ավտոճանապարհի մաքրման աշխատանքներին մասնակցում է «Արարատ Ճանշին» ՓԲԸ-ից երկու միավոր տեխնիկա:



























