Այսօր` նոյեմբերի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Իսահակյան- Տերյան փողոցների խաչմերուկում։ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իրար են բախվել ՎԱԶ-2106 մակնիշի 65 ԼՍ 236 եւ 07 ՕՕ 932 համարանիշներով եւ Volkswagen Touareg մակնիշի 55 PS 535 համարանիշի մեքենաներ։

Փրկարարները դուրս են բերել «Վազ 2106» 07 ՕՕ 932 համարանիշի մեքենայի վարորդ Ա. Ասլամազյանին։ Նրան առաջին օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել են հիվանդանոց։

Բժիշկների գնահատմամբ, տուժածի վիճակը բավարար է: