Իսրայելը սխալ է գործել, երբ ապրիլի սկզբին հարվածել է Սիրիայում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնին, եւ կպատժվի այդ հարձակման համար։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին Իդ ալ-Ֆիթր (Ուրազա-բայրամ) տոնի առիթով արված տեսաուղերձում։
«Արատավոր վարչակարգը սխալ է գործել եւ պետք է պատժվի, նա անպայման կպատժվի»,- ասել է Խամենեին, որի ելույթը հեռարձակել է SNN հեռուստաալիքը։ Իրանի հոգեւոր առաջնորդը նշել է, որ դեսպանությունները եւ հյուպատոսությունները, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն, համարվում են օտարերկրյա պետության տարածք։ «Երբ նրանք գրոհեցին մեր հյուպատոսությունը, նրանք հարձակում գործեցին մեր տարածքի դեմ»,- ավելացրել է նա։





























