Բոլոր տարածքային վեճերը եւ փոխադարձ պահանջները Բաքվի եւ Երեւանի միջեւ պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 10-ի ճեպազրույցում՝ պատասխանելով  Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի գնդակոծման մասին հարցին։

«Մենք կոչ ենք անում կողմերին առավելագույն զսպություն ցուցաբերել եւ նվազեցնել ռազմաշունչ հռետորաբանությունը։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ բարգավաճման հասնելու բոլոր անհրաժեշտ մեխանիզմները կան։ Խոսքն առաջին հերթին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի մասին է, որոնք ձեռք են բերվել 2020-22թթ.։ Հորդորում ենք գործընկերներին վերականգնել հաստատված փոխգործակցությունը իրենց արդյունավետությունն ապացուցած ձեւաչափերով։ Մեր կողմից միշտ պատրաստ ենք անհրաժեշտ գործնական աջակցություն ցուցաբերել Բաքվին եւ Երեւանին փոխադարձաբար ընդունելի լուծումների որոնման, այդ թվում հայ-ադրբեջանական սահմանազատման հարցում։ Մենք նախազգուշացնում ենք Արեւմուտքի վտանգավոր դերի մասին, որն այժմ սկսում է ամենակեղտոտ խաղ տարածաշրջանում՝ այնտեղ իրավիճակն ապակայունացնելու համար»,- նշել է Զախարովան։