«Լինենք ուշադիր» նախաձեռնության շրջանակում Երեւանում նոյեմբերի 13-ին` կույրերի միջազգային օրը կանցկացվի «Տեսնելը դժվար չէ, պետք է միայն նայել» խորագրով երթ:
Միջոցառման հիմնական նպատակը ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացումն է սահմանափակ տեսողություն ունեցող անձանց նկատմամբ:
Երթը կմեկնարկի ժամը 16:30-ին Թամանյանի արձանի մոտից, միջոցառումը կավարտվի Հանրապետության հրապարակում` յուրահատուկ ներկայացմամբ:


























