Հայտնի է, որ բնակարանային շուկան  երկրի տնտեսության յուրօրինակ բարոմետր է, եւ դյուրազգաց է դրանում կատարվող յուրաքանչյուր փոփոխության նկատմամբ: Մինչ միջազգային ճգնաժամի առաջին ալիքը, շուկայում բում էր նկատվում: Սակայն ճգնաժամից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց, մասնավոր բնակարանաշինության ծավալը կրճատվեց, իսկ բնակարանների գներն սկսեցին նվազել:

Հայաստանում ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում իրականացվել է բանակարանների առքուվաճառքի 3427 գործարք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է  101 գործարքով (կամ 2,9%-ով): Գործարքների 68%-ը կամ  2403-ը բաժին է  ընկնում մայրաքաղաքին:Այսպիսով, ընթացիկ տարվա սեպտեմբերին 1քմ միջին գինը  Երեւանում կազմել է  256,5 հազ. դրամ, ինչը 5,1%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ի տրաբերություն եվրոպական քաղաքների, որտեղ բնակարաններն ավելի հաճախ թանկ են ծայրամասերում, Երեւանում, հակառակը, բնակարանները հատկապես թանկ են հենց կենտրոնական շրջանում:

Այսպիոսով, «Կենտրոն» վարչական շրջանում 1քմ գինը  1,7 անգամ գերազանցել է միջին քաղաքային ցուցանիշը:Բացարձակ արժեքով 1քմ գինը վերոնշյալ հատվածում կազմել է  436,2 հազ. դրամ կամ 1172 դոլար: Երեւանի միջին բանկարանային` 63,1 քմ տարածքի դեպքում այստեղ բնակարանը կարժենա 27,5 մլն դրամ կամ 74 հազ. դոլար:Բնակարանների բարձր գնով հաջորդն աչքի է ընկնում Արաբկիրը`1քմ  համար 337,9 հազ. դրամ կամ 908 դոլար:  Այստեղ միջին չափի բնակարանն արժե 21,3 մլն դրամ կամ 57,3 հազ. դոլար:  Նկատենք, սակայն, որ եթե էլիտար կենտրոնական հատվածի բնակարանների գները տարվա ընթացքում նվազել են 4,2%-ով, ապա Արաբկիրի դեպքում նվազումն ավելի զգալի է` 9,8%: Բնակարանի գնման  համար առվել օպտիմալ են քաղաքի մյուս խոշոր արվարձանները, որտեղ գները միջին քաղաքային գնից ցածր են  Ավանում`  2%-ով, Նոր Նորքում եւ Աջափնյակում` մինչեւ 13%-ով: Նշենք, որ բացի Կենտրոնից, միջին քաղաքային ցուցանիշը գերազանցում է  Արաբկիրը`  1,3 անգամ, Քանաքեռ-Զեյթունը` խորհրդանշական` 1,04 անգամ: Դավիթաշենում 1քմ արժեքը գրեթե համարժեք է միջին քաղաքային ցուցանիշին` 256,3 հազ. դրամ` 256,5-ի դիմաց:

Ամենցածր գները Նուբարաշենում են. այստեղ 1քմ արժեքը միջին քաղաքայինի 56,0%-ն է կազմում: Այսպիսով, մայրաքաղքում բնակարանների առքուվաճառքի  գործարքների քանակն ընթացիկ տարվա  երրորդ  եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետ ավելացել է  1,3%-ով, իսկ գները, դատելով սեպտեմբերի ցուցանիշներից, նվազել են:  Այս երեւույթը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, քանի որ բնակարանային շուկայի վրա մի շարք գործոններ են ազդում:Չի բացառվում, որ  կարող էր ազդել վերջին շրջանի գնաճը, որը հանգեցրել է կյանքի նկատելի թանկացման: Անկախ փորձագետնեը պնդում են նաեւ, որ ավելանում է  նաեւ հանրապետությունից դուրս արտագաղթը, ինչ եւս հանգեցնում է բնակարանների վաճառքի:  Բացի այդ, հնարավոր է, որ բնակարանների ուռճացված գների «փուչիկը» պայթում է, եւ շուկայում  ավելի օպտիմալ գներ են ձեւավորվում: