Արդեն 30 տարի է, ինչ Հայաստանում կան կիսով չափ անավարտ շենք-շինություններ, կառույցներ, սովետական ժամանակ դրանք կոչվում էին այգեգործական ընկերություններ: Մեծ գործարանները տալիս էին տարածքներ, և մարդիկ կառուցում էին: Դրանք այն վայրերում էին, որտեղ արդյունաբերական մեծ ձեռնարկություններ կային: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իր հարցն ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Շարունակելով հարցը նա ասաց. «30 տարի է դրանց մեծ մասն անավարտ վիճակում են, հիմա առաջարկում եմ դրանց մի մասը, որը որ հարմար է տրամադրենք ու հարմարացնենք Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց: Ես ժամանակին մի առաջարկ էի արել և ասել, որ ամեն գյուղն իր անձնագիրն ունենա ՝ ինչ բնակչություն ունի, ինչ օգտակար հանածոներ ունի, ինչ մալուխներ ունի, մի անձնագրի եղածն ինչ ա, որ ամեն մի գյուղապետի չենք ասում մի 5 կամ 10 էջի վրա գրեք և տվեք ինչ աշխատուժ ունեք, որ իմանանք հետագայում բիզնեսին ուղղորդենք այդ տարածք:
Գյուղերի անձնագրերի հարցը քննարկվել է, որ քաղաքացին կարողանա մտնել տեսնել՝ գյուղն ինչ բնակլիմայական պայմաններ ունի, հարմարություններ և ակտիվության հնարավորություններ: ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բոլոր աջակցությունները տրամադրվում են էլելկտրոնային տարբերակով»,- նշեց նա:
Նախարար Մկրչտյանը նշեց, որ ՏԿԵՆ-ից, մի քանի մարզերից արդեն իսկ ստացել ենք որոշ կառույցների շենքային պայմանների վերաբերյալ տեղեկություններ, և այդ շենքային պայմանների վերափոխման արդյունքում հնարավոր կլինի դրանք դարձնել սոցիալական բնակարաններ:
«Իսկ ավելի մեծ հնարավորությունը կդիտարկենք ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված սոցիալական բնակարանային ծրագրի մասով վերջնական պատկերը հասկանալուց հետո»,- ասաց նախարարը:
Խաչատուր Սուքիասյանը հիշեցրեց, որ այգեգործական ընկերությունները երկրորդային շուկային են վերաբերում. «Մենք պետք է գեղեցկացնենք մեր երկիրը: Ինչի՞ համար դրանք պետք է ևս 30 կամ 50 տարի այդպես մնան: Եկեք ավելի լավ պայմաններ ստեղծենք»:





























