Warner Bros ընկերությունը որոշել է, թե ով է լինելու լեգենդար Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների մասին արկածային ֆիլմի սցենարիստը:

Ինչպես փոխանցում է Lenta.ru –ն, նա Մայք Ջոնսն է, ով հայտնի է միայն տասնամյա վաղեմությամբ  «Evenhand» ֆիլմի սցենարով:Ի դեպ, դեռ 2010 թ-ին նշվում էր, որ ֆիլմը կենսագրական չի լինելու` իր ավանդական պատկերացմամբ, այլ արկածային: Սակայն որոշ ժամանակ անց ֆիլմի մասին խոսակցությունները դադարեցին: