Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բեյքեր Քալիբաֆը հայտարարել է, որ բռնազավթված տարածքներում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողություններին հակազդելը իսլամական երկրներից լուրջ վճռականություն է պահանջում։

«Այդ նպատակն իրագործելի է՝ դիմադրության ուժը ամրապնդելու և պաղեստինյան գործի նյութականացմանը լիովին աջակցելու դեպքում և Սուրբ Ալ-Ղուդսի ազատությանը բռնազավթված տարածքներում»,- ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։

Ըստ իրանական Tasnim գործակալության՝ իսլամական պետությունների իր գործընկերներին Իդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձում Քալիբաֆը գրել է. «Այս ճգնաժամանային պայմաններում Պաղեստինի խնդրի լուծումը և բռնազավթիչ սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին դիմակայելը պահանջում է իսլամական երկրների համապարփակ վճռականությունը՝ ուժեղացնելու համար դիմադրությունը և լիովին աջակցելու Ալ-Ղուդսի ազատագրմանը և պաղեստինյան իդեալը կյանքի կոչելուն»:

«Իդ ալ-Ֆիտրը իսլամում եղբայրական կապերի և փոխադարձ հարգանքի դրսեւորում է, որն ամրապնդում է աշխարհի մահմեդականների միջև ընդհանուր գաղափարները»,- հավելել է նա։

Քալիբաֆը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունը իսլամի գաղափարների առաջխաղացման ճանապարհին մահմեդական երկրների միջև միասնության և բարեկամության հետագա ամրապնդման հնարավորություն կընձեռի»:

Իրանի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Իրանի խորհրդարանը պատրաստ է զարգացնել խորհրդարանական կապերը բոլոր իսլամական երկրների հետ, համերաշխություն դրսևորել իսլամական աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու հարցում և էլ ավելի մեծ հաջողություններ ու կատարելություն է մաղթում աշխարհի բոլոր մահմեդականներին: