ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խոստացել է հասնել Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ հայտարարելուն: Այս ուղղումը սահմանափակում էր ԽՍՀՄ-ի հետ աեւտրային հարաբերությունները:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նման հայտարարություն Օբաման արել է Հոնոլուլույի գագաթնաժողովում` ավելացնելով, որ Սպիտակ տունն արդեն սկսել է այդ հարցով կոնգրեսի հետ խորհրդակցություններ անցկացնել:
Իր հերթին Մեդվեդեւը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը եւ խոստովանել, որ նման աջակցություն Ռուսաստանը չի ստացել ԱՄՆ նախորդ վարչակազմերից եւ ոչ մեկի ժամանակ:Օբաման նշել է, որ այդ ուղղման չեղյալ հայտարարումը «ԱՄՆ գործարար շրջանակներին եւ ընկերություններին թույլ կտա օգտվել այն հնարավորություններից, որոնք տրվում են ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությամբ»:
ԱՄՆ կոնգրեսը Ջեքսոն-Վենիկի ուղղումն ընդունել 1974թ-ին: Այն սահմանափակում է առետրային հարաբերություններն այն երկրների հետ, որոնք խոչընդում էին իրենց քաղաքացիների էմիգրացիային:


























