Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է օրենք, որով փաստացի արգելվում է ֆլեշմոբերի անցկացումը: Այսուհետ Բելառուսում անհրաժեշտ կլինի տեղական իշխանությունների թույլտվությունը` ֆլեշմոբերի օգնությամբ հասարակական-քաղաքական տրամադրություններ կամ բողոք արտահայտելու նպատակով հասարակական վայրում քաղաքացիների զանգվածային ներկայության համար:
Բացի այդ, նախատեսվում է քրեական պատասխանատվություն` Բելառուսի օրենսդրության խախտումով ոչ պետական կազմակերպությունների համար արտասահմանյան ֆինանսավարում ստանալու պարագայում: Օրենքն արգելում է հասարակական միավորումներին դրամական միջոցներ, թանկարժեք մետաղներ եւ այլ արժեքավոր իրեր պահել օտարերկրյա պետության տարածքում գտնվող բանկերում կամ ոչ բանկային վարկային-ֆինանսական կազմակերպություններում:
NEWSru.com-ը գրում է, որ օրինագիծը հարուցել է քաղաքացիական հասարակության եւ մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԱՀԿ-ի, վրդովմունքը:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























