Իտալական  Eni ընկերությունը վերսկսել է  նավթի արդյունահանումը Լիբիայի խոշոր` Elephant կոչվող նավթահանքից:

Ինչպես հաղորդում է  Reuters գործակալությունը, տվյալ պահին օրական արդյունահանման ծավալը կազմում է 40 հազ. բարել, այն դեպքում, երբ մինչ քաղաքացիական պատերազմն օրական արդյունահանումը կազմում էր 130 հազ. բարել:

Ներկայումս փորձում են  վերականգնել հանքավայրի էլեկտրամատակարարումը` աստիճանաբար ծավալներն ավելացնելու համար: Ռազմական գործողությունների արդյունքում հանքավայրը չի տուժել: