Իրանը մտադիր է վերանայել  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ հարաբերությունները, որը «վերջին շրջանում կորցրել է օբյեկտիվությունը» եւ «թշնամանք է ցուցաբերում»: Այս մասին, ինչպես փոխանցում է Agence France-Presse-ը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:

«Խորհրդրանն անհրաժեշտ է համարում  քննարկել գործալության հետ Իրանի համագործակցության հարցը, որը ցույց տվեց, որ համագործակցությունը կամ դրա  բացակայությունը (Իրանի կողմից) ոչ մի ազդեցություն չեն ունենում գործակալության ոչ պրոֆեսիոնալ որոշումների վրա»,-ասել է Լարիջանին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի  8-ին ՄԱԳԱՏԷ-ն հրապարկել էր Իրանի միջուկային խնդրի մասին զեկույց, ըստ որի Իրանն ատոմային զենքի ստեղծմանն ուղղված մշակումներ է կատարում:ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել էին Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին: Ռուսաստանն առաջարկել էր  պայմաններ սդտեղծել «վեցյակի» (Ռուսաստան, ՉԺՀ, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) եւ Իրանի միջեւ բանակցությունենրի վերսկսման ուղղությամբ:Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, թե  գործակալության փաստաթուղթը անհիմն տվյալների վրա է պատրաստված:Իսրայելի նախագահ Պերեսը նոյմբերի 4 –ին հայտարարել էր, թե  Իսրայելն ավելի  ու ավելի է հակվում իրանական խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մտքին` կարգավորման դիվանագիտական տարբերակը համարելով քիչ հավանական:Միաժամանակ` Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նոյեմբերի 11 –ին նախազգուշացրել էր  Իրանի դեմ ռազմական գործողությունների  անկանխատեսելի հետեւանքների մասին: