Նոյեմբերի 13-ին, ժամը 13.00-ին ահազանգ է ստացվել, թե Արմավիրի մարզի Թաիրով գյուղում ` «Փարիզյան» խաղատանը հրդեհ է բռնկվել:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի` այրվել է խաղատան տանիքը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը  13.23-ին, մարվել` 14.35-ին: Այրվել է տանիքը` 15 քմ մակերեսով: