Sony կորպորացիան աշխատում է հեռուստեսության ընդհանուր ըմբռնման  վերաիմաստավորման վրա: Այս մասին Wall Street Journal-ին հայտարարել է  Sony –ի գործադիր տնօրեն Հովարդ Սթրինգերը:

Թեեւ Sony-ի ղեկավարը մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, որ  նոր տեսակի հեռուստացուցի հետազոտման եւ մշակման համար հսկայական ծախսեր են պահանջվելու:3DNews-ը գրում է, որ  Sony-ին պատրաստվում է միվորել իր 4 հիմնական էկրանները (սմարթֆոնները, պլանշետները, PC -ն եւ հեռուստացույցը) մեկ շրջակայքում` Video Unlimited եւ Music Unlimited ծառայությունների օգնությամբ:

«Մենք չենք կարող շարունակել հեռուստացույցեր վաճառել, ինչպես նախկինում: Մեր կողմից արտադրվող յուրաքանչյուր հեռուստացույցի վրա մենք գումար ենք վատնում»,- ասել է Սթրինգերը: