Մինսկի XVIII «Лістапад» միջազգային կինոփառատոնում հայ կինոռեժիսոր Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս» ֆիլմն արժանացել է  «Միր» հեռուստաընկերության «Կինոյի լեզու՝ փոխըմբռնման լեզու» հատուկ մրցանակին:

Կինոփառատոնի Գրան-պրին, ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն,  ստացել է  Բակուր Բակուրաձեի «Որսորդ» կինոնկարը: Հաջորդ`  «Ֆիլմը՝ որպես արվեստի երեւույթ» անվանակարգում հաղթող է ճանաչվել մակեդոնացի  ռեժիսոր Միլչո Մանչեւսկին` իր  «Մայրերը» ֆիլմով:

Ընդհանուր առմամբ «Лiстапад» կինոփառատոնում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-12-ը, ներկայացված էր մոտ 70 ֆիլմ: