Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը կպատասխանի Իրանին, երբ ժամանակը գա և կշարունակի ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։
Միևնույն ժամանակ, Իսրայելի նախարարն Իրանին «համաշխարհային խնդիր» և «տարածաշրջանային մարտահրավեր» է անվանել։
«Իրանի կողմից սպառնալիքին բախվելով՝ մենք կստեղծենք տարածաշրջանային կոալիցիա և Իրանից վճարում կպահանջենք՝ այն ձևով և այն ժամանակ, որը մեզ ձեռնտու կլինի։ Եվ ամենակարևորը՝ մեր թշնամիների՝ մեզ վնասելու ցանկության դիմաց մենք կմիավորվենք և կուժեղանանք»,- ասել է նա։





























