Իրանը նախապես տեղեկացրել է Թուրքիային Իսրայելի դեմ ծրագրվող գործողության մասին, կիրակի օրը Reuters-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ընդ որում, ըստ աղբյուրի, ԱՄՆ-ն Անկարայի միջոցով Իրանին է փոխանցել, որ նրանց գործողությունը պետք է իրականացվի «որոշակի շրջանակներում»։
Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը անօդաչուների և հրթիռների կիրառմամբ գրոհ է ձեռնարկել Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի սկզբին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական ավիահարվածի, որի հետևանքով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 7 ռազմական խորհրդական էր զոհվել:





























