Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կիրակի օրը իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում  ասել է, որ Իսրայելի վրա Իրանի հարձակումներից հետո Անկարան անհանգստացած է Մերձավոր Արևելքում ճգնաժամի հնարավոր տարածմամբ և սրմամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական ​​աղբյուրին։

Ֆիդանը Բլինքենին ասել է, որ տարածաշրջանում ճգնաժամի հիմնական պատճառը Գազայի պատերազմն է, և որ անկլավին անհապաղ հրադադար և մարդասիրական օգնության անարգել մուտք է անհրաժեշտ, հայտնել է աղբյուրը:

Թուրքիայի արտգործնախարարը նաև կոչ է արել Իսրայելի վրա ազդեցություն ունեցող երկրներին «ճիշտ ազդանշաններ» ուղարկել տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու համար, հավելել է աղբյուրը։