Ռուսաստանն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները համարում է սպառված: Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Սերգեյ Լավրովը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա հայտարարել է, որ հիմա խնդիրը պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով: Լավրովը, ներկայացնելով Ռուսաստանի դիրքորոշումը, կրկին հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի հարցով բանակցությունները պետք է ընթանան «6-յակի» շրջանակներում:
«Իրանի նկատմամբ մեկուսացման ուղին, առճակատման ուղին անհեռանկար է: Նրանց պետք է ներգրավել «5+1» խմբի հետ երկխոսության մեջ (5-ը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներն են եւ Գերմանիան)»,- ասել է Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:


























