Intel ընկերությունը հրապարակել է խաղացողների համար հերթական նորույթը` Intel Core i7 3960X Extreme Edition-ը:

Ընկերությունն արդեն հայտարարել է, որ դա գերարագն է ժամանակակից չիպերի մեջ: Այն հիմնված է Sandy Bridge-E միկրոարխիտեկտուրայի վրա, որը Intel-ը գործի մեջ է դրել 2011-ից:

Core i7 3960X պրոցեսորը փոխարինելու է Core i7-990X Extreme Edition-ին: Չիպի մեծածախ գինը (հազար հատի գնման դեպքում) կազմելու է 990 դոլար: