Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ստիպված է եղել անձամբ մասնակցել իր պալատում կրծողների դեմ պայքարին, քանի որ հատուկ այդ նպատակով Դաունինգ սթրիթում բնակվող Լարի անունով կատուն չի ցանկանում կատարել իր պարտականությունները, հաղորդում է korrespondent.net-ը:

Ինչպես նոյեմբերի 14-ին հաղորդել է Daily Mail պարբերականը,  վերջին ամիսներին Լարին ընդամենը մեկ մուկ է կարողացել որսալ:  Լարին օրվա մեծ մասն անցկացնում է կամ «սրտի տիրուհու» հետ զբոսանելով կամ էլ քնելով:

Բանը հասել է նրան, որ Քեմերոնն անցած շաբաթ, երկու պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, անձամբ է փորձել սպանել  սրահում հանգիստ շրջող մկանը` նրա վրա նետելով արծաթե պատառաքաղը:  Սակայն պատառաքաղն այդպես էլ նպատակին չի ծառայել:

Չորս ամսական Լարի կատուն  պետական ծառայության համար «վարձվել» էր դեռ փետրվարին`կենդանիների լոնդոնյան Բատերիսի ապաստարանից: Մասնագետները հենց այդ կատվին էին հարմար գտնել ` նրա «սուր գիշատիչային հակումների» համար:

Հունիսին Քեմերոնը հայտնել էր, թե Լարին հաջողությամբ է կատարում իր պարտավորությունները եւ այդ ընթացքում երեք մուկ էր որսացել, սակայն հիմա նրա ունակությունները, չգիտես ինչու, նվազել են: