TikTok սոցիալական ցանցը մասամբ դադարել է աշխատել Ղրղզստանում։ Այս մասին Բիշքեկից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
TikTok գրեթե անհնար է մուտք գործել ինչպես շարժական սարքերից, այնպես էլ համակարգչից: Չնայած սոցցանցից տեսանյութերն, այնուամենայնիվ ներբեռնվում են, սակայն դա բավականին շատ ժամանակ է պահանջում՝ մոտ 5-10 րոպե։
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեն նամակ էր ուղարկել թվային զարգացման նախարարություն՝ պահանջելով մինչև ապրիլի 18-ը երկրում սահմանափակել TikTok-ի հասանելիությունը։
Դրանից հետո Ղրղզստանի թվային զարգացման նախարարությանը կից կապի ոլորտի կարգավորման և վերահսկողության ծառայությունը նամակ է ուղարկել երկրի պրովայդերներին՝ խնդրելով սահմանափակել օգտատերերի մուտքը TikTok ցանց:
Հանրապետության մշակույթի նախարարությունն առաջին անգամ Ղրղզստանում TikTok-ն արգելափակելու գաղափարով հանդես էր եկել անցյալ տարվա օգոստոսին՝ կապված որոշ հասարակական կազմակերպությունների դիմումների հաճախակի դառնալու հետ, որոնք կարծում են, որ սոցիալական ցանցը բացասաբար է անդրադառնում երեխաների մտավոր զարգացման և առողջության վրա։ Այնուամենայնիվ, մինչև այժմ որևէ քայլ չի ձեռնարկվել Ղրղզստանում TikTok-ն արգելելու համար։





























