Իսրայելը դժվար թե հակահարված տա Իրանին նախքան հրեական Պասեքի տոնը, որը սկսվելու է ապրիլի 22-ի երեկոյան և կտևի մինչև ապրիլի 30-ը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
Ըստ նրա, Իսրայելը դժվար թե որևէ քայլ ձեռնարկի մինչև տոնը, թեև իրավիճակը միշտ կարող է փոխվել։ Պաշտոնյան նաև նշել է, որ Իրանի ղեկավարները շարունակում են գտնվել բարձր պատրաստականության վիճակում, նրանցից ոմանք «գտնվում են ապաստաններում և ստորգետնյա օբյեկտներում»։
Պասեքը հրեական գլխավոր տոներից է։ Այն նշվում է ի հիշատակ աստվածաշնչյան իրադարձության՝ Եգիպտոսից հրեա ժողովրդի գաղթի։ 2024 թվականին Պասեքը կսկսվի ապրիլի 22-ի երեկոյան։ Իսրայելից դուրս գտնվող հրեաներն այս տոնը ավանդաբար նշում են ութ օր։




























