Ադրբեջանական բանակի զինվորն իր տաբելային զենքից կրակել է իր ծառայակցի վրա: Ինչպես հաղորդում է APA-ն, միջադեպը գրանցվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասում, որը տեղակայված է Գեդաբեկի շրջանում:

Ադրբեջանի ազգային բանակի զինվոր Խայալ Գելեմդեր օղլու Քերիմովը վերակարգը փոխելու ժամանակ, անզգուշաբար կրակել է ծառայակցի` Գաբիբ Բայրամ օղլու Շահբազովի վրա:

Վիրավոր զինվորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: